Եվրախորհրդարանն աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից է. Հունգարիայի ԱԳ նախարար

Եվրախորհրդարանը աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկն է, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կոսուտ ռադիոկայանի եթերում։ Այս մասին հայտնում է news.ru-ն:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի հայտարարություններն ու բանաձևերը հազվադեպ են օգնել Եվրոպային, իսկ կառույցի հեղինակությունը կտրուկ նվազել է վերջին կոռուպցիոն իրադարձությունների ֆոնին։

«Ես կարող եմ հիշել շատ քիչ հայտարարություններ, Եվրախորհրդարանի բանաձևեր, որոնք օգնել են Եվրոպային։ Եվրախորհրդարանի նկատմամբ վստահությունը գործնականում զրոյական է, վերջին կոռուպցիոն իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ խոսքն աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկի մասին է։ Եվրախորհրդարանի բանաձևերը սովորաբար վնաս են հասցնում Եվրոպային»,- ասել է Սիյարտոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728