Ինչպե՞ս բացահայտել ֆիշինգը և չհայտնվել կիբեր-հանցագործների ծուղակում
Կիբեր-հանցագործները տարբեր ձևերով փորձում են տիրանալ ձեր օգտահաշիվներին։ Ամենատարծված տարբերակը ֆիշինգն է։
Ինչպե՞ս բացահայտել ֆիշինգը և չհայտնվել ծուղակում. պատասխանները՝ տեսանյությում։
Cyberhub.am-ը, Meta-ի և Sahakyants Animation Studio-ի հետ մեկնարկում է կիբեր-անվտանգության արշավ:
Հաշվի առնելով, որ Հայաստանում օգտատերերը անընդհատ զանազան կիբեր-հարձակումների են ենթարկվում, CyberHUB-ը իրականացնելու է մեծ իրազեկման արշավ. կարճ, բայց բովանդակալից տեսանյութերի միջոցով կծանոթացնեն հանրությանը այն հիմնական թվային հիգիենայի կանոններին, որոնք թույլ կտան խուսափել խնդիրներից Ֆեյսբուքում, Ինստագրամում, Վոթզափում։
Տեսանյութերը տարածվում են Creative Commons լիցենզիայով։ Սա նշանակում է, որ ցանկացած կազմակերպություն, լրատվամիջոց կամ բլոգեր կարող են այն տարածել սեփական հարթակում։