Թուրքիայում պատասխանատուներ են փնտրում
Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։
ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել միջնորդություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահագներում։