«Սարսափելի է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը, որի արդեն 60-րդ օրն է»․ Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում զուգահեռներ է անցկացրել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետների ու Լաչինի միջանցքում ստեղծված մարդածին աղետի միջև։

Նա մասնավորապես գրել է․ «Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը, որի արդեն 60-րդ օրն է»:

Տեսանյութեր

Լրահոս