Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս