ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։
«Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։