«Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից, հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից, հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…
Երկրորդ օրն է մեր հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիա փրկարարներ ուղարկելու փաստը։
Մեկն ասում է՝ թշնամուն չի կարելի օգնել։
Իսկ մյուսը՝ քրիստոնյան պետք է «սիրի ու կարեկցի նաեւ թշնամուն»։
Պետք չէ խառնել ամեն ինչ։
Նախ՝ Աստծուն պետք է սիրել անձիցդ առավել, ամբողջ սրտով ու զորությամբ։
Հետո մերձավորիդ ու ընկերոջդ` քո անձի պես։
Ու միայն վերջում սիրելն է թշնամուդ, այսինքն՝ քեզ անիծողին (բայց ոչ Աստծուցդ ու մերձավորիցդ առավել)։
Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից, ձեռքերը լվացողը «սիրիր թշնամուդ» է ասում։
Նախ Աստծուն եւ յուրայիններին` Հայաստանն ու Արցախը սիրել սովորենք, ապա ՝մնացյալին։
Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։