Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ խոսել է Սիրիայի նախագահ հետ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հեռախոսազրույցում իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

Այս մասին հայտնել է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչը։

Եգիպտոսի և Սիրիայի նախագահների հեռախոսազրույցը երկու երկրների ղեկավարների առաջին շփումն է 2014 թվականին Եգիպտոսում Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի իշխանության գալուց հետո։

«Հեռախոսազրույցի ընթացքում Եգիպտոսի նախագահը իր անկեղծ ցավակցությունն է հայտնել փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Եգիպտոսի ղեկավարը, ըստ հայտարարության, հաստատել է Կահիրեի համերաշխությունը Դամասկոսին և խոսել Սիրիային անհրաժեշտ հրատապ օգնություն տրամադրելու իր հրամանի մասին։

Փետրվարի 6-ին Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կահիրեն շտապ մարդասիրական օգնություն է ուղարկելու Թուրքիա և Սիրիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս