Բաժիններ՝

Բժիշկները նշել են այն հիվանդությունը, որը բարդացնում է քաղցկեղի բուժումը

Մեծ Բրիտանիայի Լիդսի Բեքեթի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեմենցիան բարդացնում է քաղցկեղի բուժումը և մեծացնում բացասական արդյունքի ռիսկերը: Գիտնականների աշխատանքի արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են CA: a Cancer Journal for Clinicians ամսագրում:

Գիտնականները վերլուծել են դեմենցիայի և քաղցկեղի վերաբերյալ ավելի քան 30 հետազոտություն: Ինչպես պարզվել է, դեմենցիայով տառապող մարդիկ շատ դեպքերում չեն կարողանանում նկարագրել այն ախտանիշները, որոնք թույլ են տալիս բժշկին ախտորոշել քաղցկեղը վաղ փուլերում: Հետևաբար, նրանք հաճախ են հիվանդանոցում հայտնվում հիվանդության ուշ փուլերում։

«Բացի այդ, ախտորոշումը բարդանում է նրանով, որ բժիշկները չգիտեն, թե ինչպես վարվեն դեմենցիայով տառապող հիվանդների հետ: Ուռուցքաբաններին խորհուրդ ենք տալիս լրացուցիչ ուսուցում, թե ինչպես ախտորոշել դեմենցիան: Բացի այդ, կարևոր է հիվանդներին ցույց տալ նկարներ և պարզ լեզվով բացատրել ամեն ինչ: Նրանք պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեն խորհրդատվությանը և հնարավորինս «մատչելի» դարձնեն այն հիվանդի համար»,- բացատրեցին բժիշկները։

Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել տկարամտությամբ հիվանդների մոտ քաղցկեղի ախտորոշման և բուժման եղանակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս