Թուրքիան և Ադրբեջանն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքով՝ մի շարք ծրագրեր հաջողությամբ իրականացվել են, այժմ աշխատանքներ են տարվում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ։
Զորավարժությունները տեղի կունենան ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։