Բաժիններ՝

Բայդենը բացատրել է, թե ինչու չինական օդապարիկը ավելի վաղ չի խոցվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրամայել է խոցել հետախուզական օդապարիկը դեռևս անցած չորեքշաբթի, սակայն լսել է Պենտագոնի խորհուրդը և որոշել վտանգի տակ չդնել ցամաքում գտնվողներին։

«Չորեքշաբթի օրը, երբ ինձ տեղեկացրին օդապարիկի մասին, ես Պենտագոնին հրամայեցի խփել այն հենց չորեքշաբթի օրը, որքան հնարավոր է շուտ», – մեջբերում է Բայդենի խոսքերը Սպիտակ տունը:

Պենտագոնը որոշել է, որ անհրաժեշտ է օդապարիկը խփել ջրի վրա, որպեսզի վտանգի չենթարկեն ամերիկացիներին, պարզաբանել է նախագահը և գովել օդաչուներին հաջող աշխատանքի համար։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հաստատել էր, որ զինվորականները նախագահ Ջո Բայդենի անունից շաբաթ օրը խոցել են չինական օդապարիկը, որն ընկել է ամերիկյան օդային տարածք։ Նրա խոսքով՝ սարքն օգտագործվել է ռազմավարական օբյեկտների ուսումնասիրման համար։

ԱՄՆ-ն օդապարիկը նկատել է անցյալ ամսվա վերջին, այդ մասին հայտնել են Բայդենին, սակայն Պենտագոնի ղեկավարի խորհրդով օդապարիկը չեն խոցել ԱՄՆ-ի տարածքի վրա։ Օդապարիկը Ալեուտյան կղզիներից թռել է Կանադայի տարածքով և հասել Մոնտանա նահանգ։ Օդապարիկի շարժումներին հետևել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը:

Ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հետաձգել է իր այցը Չինաստան։ Պեկինը մերժել է անհիմն շահարկումներն ու աղմուկը՝ բացատրելով, որ իրավիճակն առաջացել է ֆորսմաժորային իրավիճակից, սարքը եղանակային օդապարիկ է, որը շեղվել է երթուղուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս