Սառցալեզվակները հեռացրել են ՌԴ հյուպատոսարանի տանիքից
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 1/3 շենքի (ՌԴ հյուպատոսարան) տանիքից կախված են սառցալեզվակներ, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 13.48-ին փրկարարները, ՌԴ հյուպատոսարանի կողմից տրամադրած տեխնիկայի օգնությամբ, հեռացրել են սառցալեզվակները (30 գմ):