Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103206.jpg)
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր է։