Ռոնալդուն ամեն շաբաթ ապացուցում է, որ ուժեղ է Մեսսիից. Գարեթ Բեյլ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին համեմատել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ։
«Ռոնալդուն յուրաքանչյուր շաբաթ ապացուցում է, որ ուժեղ է Մեսսիից։ Ողջ աշխարհը գիտի, թե ինչ վտանգավոր են նրա տուգանայինները։ Նա ամեն ինչ ունի, ֆիզիկապես շատ ուժեղ է, հիանալի է վարվում գնդակի հետ և փայլուն հարվածներ է կատարում։ Իհարկե, Մեսսիի մասին ոչ մի վատ բան ասել չի կարելիա, սակայն Ռոնալդուն համարվում է բազմակողմանի զարգացած լավագույն ֆուտբոլիստն աշխարհում», – ուելսցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» հետաքրքրված է Բեյլի ծառայություններով և մտադիր է ամռանն իրականացնել նրա տրանսֆերը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը