Ծեծկռտուք Արմավիրում՝ քաղաքապետի տղայի մասնակցությամբ. հնչել են կրակոցներ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/krakoc.jpg)
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդ տղաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի տղան՝ Հայկ Խլղաթյանը։ Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի մարզի օպերատիվ-քննչական խմբերը ճշտում են վիճաբանության մասնակիցների ցանկը, որոնք բերման են ենթարկվելու ոստիկանություն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ կրակոցներն արձակվել են տրավմատիկ տեսակի հրազենից և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։