Բաժիններ՝

ԱԱ-2014-ի մասնակից բոլոր ֆուտբոլիստները պարտավոր են կենսաբանական անձնագրեր ունենալ

Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կհայտնվեն 2013 թվականին կայանալիք Կոնֆեդերացիայի և ԱԱ-2014-ի խաղարկությունների հայտացուցակներում, պարտավորված կլինեն մարզիկների վերահսկողության համար նախատեսված կենսաբանական անձնագրեր ունենալ։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ավելի վաղ քննադատել էր համաշխարհային ֆուտբոլի ղեկավարությանն այն բանի համար, որ վերջիններս ոչինչ չէին ձեռնարկում դոպինգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։ ՖԻՖԱ-ն էլ ի պատասխան այս քննադատության՝ հայտարարել է, որ վերջին 2 տարիների ընթացքում փորձարկել է կենսաբանական անձնագրերի ծրագիրը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս