Բաժիններ՝

Տեր-Պետրոսյանն անկե՞ղծ չէր. մամուլ

«Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քա­ղաքականությամբ։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շա­րունակում է հարցազրույցներ տալ և քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը։

Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր՝ նախագահական ընտրություն­ներին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության և քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել։ Ասել էր, որ երիտասարդները պետք է զբաղ­վեն քաղաքականաթյամբ, կարծում եմ՝ ինքն էլ պետք է թողներ, որ երիտասարդները մտքեր ծնե­ին։

Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակա­ռուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով կուսակցություն ստեղծելու աոաջին նախա­գահի նախաձեռնաթյանը՝ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս