Բաժիններ՝

«Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ. մամուլ

«Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ։

Պարզվում է՝ այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը՝ կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք։ «Ժողովուրդին» հայտնի դարձավ որ փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար։

Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է Նշանակվել Գայանե Կարախանյանը։ Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիրը» նույն պատճառով հայտնվում է դատարանում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս