Ապագա երգիծաբանները` ՀՀԿ միջոցառմանը. մամուլ
«Նախընտրական շրջանում որոշ մտավորականներ էլ չգիտեն ինչպես իրենց ծառայությունները մատուցեն իշխանությանը, և արդեն անցել են իրենց սաներին օգտագործելուն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երգիծաբան Աշոտ Ղազարյանը երեկ իր երգիծանքի դպրոցի սաներին հրավիրատոմս էր տվել ու գործուղել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ միջոցառմանը։ Այս մասին «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում Համալիրում ասացին նրա սաները։ Ի դեպ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարի խումբը երեկ պարում էր ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Դե իսկ շոու բիզնեսի աստղերն անպակաս են ՀՀԿ միջոցառումներից»։