Բաժիններ՝

Զգուշացեք ՀՀԿ հանրահավաքից. մամուլ

«Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն պատրաստվում է փետրվարի 21-ին հետընտրական հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 4-ին՝ ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթեցին մեթանով լիցքավորված փուչիկները և մոտ 200 մարդ վնասվածք ստացավ, այդ թվում` երեխաներ։

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ՀՀԿ այս հանրահավաքում փուչիկներ լինելո՞ւ են։ «Տեղյակ չեմ, դեռ հայտնի չէ»,- ասաց Սահակյանը։

Ամեն դեպքում բացառվածչէ, որ լինեն, ուստի թերևս պետք է ձեռնպահ մնալ հանրահավաքին գոնե երեխաների ներկայությունից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ ՀՀԿ շտաբում որոշել էին գումար խնայել և հելիումի փոխարեն գնել մեթանով լիցքավորված փուչիկներ, իսկ դեպքի առնչությամբ մեղադրանք առաջադրվեց միայն փուչիկները լիցքավորոդին՝ Սերոբ Բոզոյանին, ով դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս