Բաժիններ՝

Լեդի Գագայի ոտքը կվիրահատեն

Տխուր լուր Լեդի Գագայի երկրպագուների համար. երգչուհու ոտքը կվիրահատեն: Ինչպես հաղորդում է people.com կայքը, վիրահատության պատճառով Գագան ստիպված է լինելու չեղյալ համարել «Born This Way Ball» անունը կրող իր համաշխարհային շրջագայությունը:

Երեկ երգչուհին հայտարարել էր, որ արդեն մի քանի ամիս է՝ իրեն տանջում է ոտքերի ցավը: Այսօր էլ հայտնի է դարձել, որ բժիշկների խորհրդով նրան կվիրահատեն:
Վիրահատական միջամտությունից հետո որոշ ժամանակ անց 26-ամյա երգչուհին ստիպված է լինելու ակտիվ գործունեություն չծավալել՝ մինչև լրիվ վերականգնվելը: Նշվում է նաև, որ արդեն տոմսեր գնած երկրպագուների ծախսերը կփոխհատուցվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս