Բաժիններ՝

Դոնբաս Արենան ամբողջովին պատրաստ է. այն լեփ-լեցուն է լինելու

Դոնեցկի «Շախտյորը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ:

Երևանյան ժամանակով 23:45-ին կհնչի Հովարդ Ուեբի սուլիչը և կազդարարվի Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլի երկրորդ խաղային օրվա սկիզբը:

Արդեն հայտնի է, որ «Դոնբաս Արենան», որտեղ էլ տեղի է ունենալու հանդիպումը, լեփ-լեցուն է լինելու: Գերմանիայից Դոնեցկ է ժամանելու «Դորտմունդի» 2000 երկրպագու: Վաճառված են նաև մարզադաշտի մյուս տոմսերը:

Հայտնի է նաև, որ «Շախտյորը» խաղադաշտ է դուրս գալու իր ավանդական սև-նարնջագույն մարզահագուստով, իսկ դարպասապահը կրելու է մոխարգույն մարզաշապիկ:

«Շախտյորի» պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղի համար ամեն ինչ պատրաստ է, «Դոնբաս Արենան» բերված է մարտական վիճակի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս