Մեր բանակն այսօր գերազանցում է նույնիսկ մի քանի եվրոպական բանակների միասին

Այս մասին այսօր Մարտունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գործող նախագահ,  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ «Հայաստանը ստիպված է պահել իր երկրի չափերին չհամապատասխանող զինված ուժեր, որպեսզի կարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մեր երկրի բանակն այսօր այնքան մեծ է, որ գերազանցում է նույնիսկ մի քանի եվրոպական բանակների միասին:

«Մենք պարտավոր ենք ունենալ պահուստներ, մեր երկրի չափերին չհամապատասխանող բանակ: Մենք ստիպված ենք, այլ ճանապարհ չկա: Եթե այսպես չանենք, ապա մեր գլուխներն ավելի են ցավալու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս