Պիրլոն Չեմպիոնների լիգայում գերազանցեց Դել Պիերոյի ցուցանիշը
«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայում անցկացրած հանդիպումների քանակով առաջ է անցել Ալեսանդրո Դել Պիերոյից։
Այսօր նա 90-րդ հանդիպումն է անցկացնում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
Այս պահին միայն երկու իտալացի ֆուտբոլիստներ են նրան գերազանցում այս ցուցանիշով՝ Պաոլո Մալդինին (109) և Ալեսանդրո Նեստան (99)։
Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը