Բաժիններ՝

Չպարզված առարկայով հարվածել էր Կոլյայի գլխին

Փետրվարի 10-ին, ժամը 15.50-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ղ.-ն, որը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան մոտ՝ կտուրից սառույցի պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Աճեմյան փողոցի թիվ 55 տան մոտ վիճաբանության ժամանակ նրան չպարզված առարկայով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. ծնված Գևորգ Խ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս