Բաժիններ՝

Անգլիայում 60 մլն մարզիչ կա. Բենիտես

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ սովոր է ֆուտբոլասերների կողմից բացասական վերաբերմունքին:

«Ես չեմ կարող փոխել երկրպագուների վերաբերմունքն իմ նկատմամբ, քանի որ իմ գլխավորած «Լիվերպուլը» հաջող էր խաղում «Չելսիի» դեմ: Ինձ համար հեշտ կլիներ, եթե մենք հաղթանակների շարքով սկսեինք»,-նշել է իսպանացի մասնագետը:

«Անգլիայում 60 մլն ֆուտբոլի մարզիչ կա, Իսպանիայում` 40 մլն: Ամեն մարդ իր կարծիքն ունի: Դա նորմալ է:

Չեմ ափսոսում, որ «Չելսի» եմ եկել: Գիտեի, որ խնդիրների հետ եմ բախվելու: Իրականությունն այն է, որ ակումբի մոտ անցումային շրջան է»,-նշել է Բենիտեսը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս