Բաժիններ՝

Շնորհանդես՝ Մաշտոցի պուրակում

Questiones et solutiones – Հարցմունք և պատասխանի-ն աշխարհճանաչողության գրավոր ամենահին ձևն է, բայց նորի ծնունդը հաճախ վաղուց մոռացված հնի արգանդում է. ուստի մեր հանդեսը ցանկանում է ոչ թե պահպանել հին արժեքներն ու անցյալի ժառանգությունը, այլ դրանց ընդերքում որոնել ու գտնել մոռացված ապագան:

«Հարցուպատասխանը» քաղաքակրթական հանդես է, այսինքն՝ բովանդակում է մարդուն, քաղաքին, հասարակությանը, պատմությանը, գիտելիքին, մշակույթին, քաղաքականությանը եւ ստեղծագործ մտքի ցանկացած այլ դրսեւորմանը վերաբերող նյութեր՝ ներկայանալով թե թեթեւ լրագրական ոճով, թե գրական ժանրերով եւ թե խոհական վերլուծություններով:

Սիրով հրավիրում ենք ձեզ Մաշտոցի պուրակ, հինգշաբթի, փետրվարի 13-ին, ժամը 17 :30 սկսյալ՝ միասին նշելու «Հարցուպատասխանի» երկրորդ համարի ծնունդը:

Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ

Հարցուպատասխան քաղաքակրթական հանդեսի խմբագրական խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս