Ընտրակաշառք առաջարկելու մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում` Երևանի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին:

Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին հայտնեցին, որ զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս