Բաժիններ՝

Արաբկիր վարչական շրջանում կինն ամուսնու ինքնասպանությունից հետո փորձել էր վերջ տալ իր կյանքին

Երեկ՝ փետրվարի 10-ին, ժամը 10:30-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ դեղորայքային սուր թունավորում ախտորոշմամբ Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Ռ. Մ-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիանդանոց մեկնած Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խմբին Ռ. Մ-ն հայտնել է, որ փետրվարի 8-ին ամուսինը՝ 32-ամյա Գ. Փ-ն, տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ինչից ելնելով էլ ինքը գտնում է, որ առանց ամուսնու չի կարող ապրել:

Այս պահին կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս