Դել Բոսկեն չի ճնշում իր ֆուտբոլիստներին այնպես, ինչպես դա անում է Մոուրինյոն. Ռամոս
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/1484.jpg)
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեծ հարցազրույց է տվել The Guardian-ին, որում խոսել է Եվրո-2012-ում Իսպանիայի հավաքականի հաջողության, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայության և Պանենկայի հարվածի մասին։
«Դել Բոսկեն շատ մոտ է իր ֆուտբոլիստներին, նա հաճախ է շփվում մեզ հետ։ Բացի այդ, Դել Բոսկեն միշտ հարգում է ֆուտբոլիստների ներաշխարհը և երբեք չի ճնշում այնպես, ինչպես դա անում են Մոուրինյոն և Կապելոն։ Վերջին երկուսն իրենց աշխատանքում այլ մեթոդներով են առաջնորդվում», – ասել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելոն, ով այժմ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, 2 անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը