Խոշոր հրդեհ՝ «Մայամի» ռեստորանային համալիրում
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/hrdeh.jpg)
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Մայամի» ռեստորանային համալիրում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարական խմբեր՝ մի քանի մարտական հաշվարկներով։
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ հրշեջները 2 հոգու անվնաս դուրս բերեցին տարածքից։
Մանրամասները՝ քիչ ուշ։