Իսրայելական ակումբի գրասենյակն այրել են. հնարավոր է` մուսուլման ֆուտբոլիստների պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/F130126FFF02-635x357.jpg)
Այսօր վաղ առավոտյան անհայտ անձինք այրել են Երուսաղեմի «Բեյթար» ֆուտբոլային ակումբի գրասենյակը, փոխանցում է The Times of Israel-ը:
Թեև հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն զգալի վնաս է հասցվել ակումբի գրասենյակին, մասնավորապես, թանգարանին:
Ոստիկանությունում ենթադրում են, որ «Բեյթարի» վրա հարձակումը կապված է «Թերեքից» չեչեն ֆուտբոլիստների` Զաուր Սադաևի և Ջաբրիլ Քադիևի տեղափոխությունների հետ:
Նշենք, որ ավելի վաղ իսրայելական ակումբի երկրպագուները դեմ էին հանդես եկել թիմում մուսուլման ֆուտբոլիստների հայտնվելուն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը