«Միգուցե Հայրիկյանի բերանով մեր իշխանություններն են խոսում»,- ասում է ԻՄ առաջնորդի նախկին զինակիցը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Վաղը` ժամը 17:00-ին, ԿԸՀ-ի դիմաց մեկօրյա հացադուլ եմ անցկացնելու մինչև փետրվարի 8-ը` ժամը 17:00, իսկ փետրվարի 8-ին` ժամը 17:00-ին, հանելու եմ իմ թեկնածությունը»:

Նախագահի թեկնածուն, անդրադառնալով քաղաքական դաշտի վերջին զարգացումներին` մասնավորապես Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, նշել է, որ դա պատճառ էր Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կասկածի տակ դնելու, քանի որ հենց ինքը` Պարույր Հայրիկյանը, իր դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրում է ռուսական կողմին:

Արամ Հարությունյանի կարծիքով ՀՀ նախագահը պետք է ասի, որ ինքը չի կիսում այդ կարծիքը. «Միգուցե Հայրիկյանի բերանով իշխանություններն են խոսում, քանի որ տարվում է հակառուսական քարոզ: Վատն այն է, որ լողալով կարող ենք գալ ու հանրապետականի ջրավազանում խեղդվել»,- նշել է նախագահի թեկնածուն:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս