Երդվում եմ որդուս անունով՝ Ռեալում տխրությանս պատճառը փողը չէր. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե 2012 թվականի աշնանը «արքայական ակումբում» իր դժգոհության պատճառը աշխատավարձի բարձրացման պահանջն էր։
«Այժմ ես կենտրոնացած եմ միմիայն ֆուտբոլի վրա, պայմանագիրը վերանայելու մասին կարող ենք խոսել միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Սակայն ես երդվում եմ որդուս անունով, որ տխրությանս պատճառը փողը չէր։ Այդ ամենը սխալ է ներկայացվում։
Մինչև ո՞ր տարիքս եմ ցանկանում ֆուտբոլ խաղալ։ Բարդ հարց է։ Կցանկանայի դեռ 10 տարի էլ խաղալ, սակայն չգիտեմ, թե արդյոք ինձ կհաջողվի 38 տարեկանում պահպանել այս խաղամակարդակը», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը