Բաժիններ՝

Կարլ Լագերֆելդին դուր չի եկել Միշել Օբամայի նոր սանրվածքը

Օրերս մեծ քննարկումներ են ծավալվել Բարաք Օբամայի կնոջ` Միշել Օբամայի նոր սանրվածքի շուրջ: Ինչպես գրում է woman.ru կայքը, հայտնի դիզայներ, Chanel նորաձևության տան ղեկավար Կարլ Լագերֆելդին դուր չի եկել Միշել Օբամայի նոր սանրվածքը, մասնավորապես՝ նրա մազափունջը:

«Ես նոր սանրվածքը չհասկացա: Ինձ թվում է` մազափունջը շատ վատ մտահղացում է: Մազափնջով Միշել Օբաման լուրերի մեկնաբանի է նման»,- ֆրանսիական «Canal Plus» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կարլ Լագերֆելդը: Միևնույն ժամանակ՝ դիզայները նշել է, որ շատ է սիրում Միշել Օբամային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս