Apple ընկերությունը պատրաստվում է էժան սմարթֆոնի թողարկմանը
Չնայած Apple-ի բոլոր հավաստիացումներին ու հայտարարություններին, ընկերությունը կարող է թողարկել սարքավորում, որը նման է բյուջետային iPhone-ին: Ճիշտ է, կոնկրետ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում, սակայն այն փաստը, որ Apple ընկերությունն արտոնագիր է ստացել, որտեղ նկարագրված է «էլեկտրոնային սարք փոքր ձև/ գործոնի» բերում է այն մտքին, որ էժանագին լուծումները, այդուամենայնիվ, հնարավոր է՝ կյանքի կոչվեն շուկայում: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Ըստ արտոնագրի` նոր գործիքը կունենա պլաստիկ պատյան, սարքավորման առջևի մասում կլինի էկրանը, իսկ սարքավորման հետևի մասում կլինի տեսախցիկը: Իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում արտոնագրի այն մասը, ըստ որի` հայտնի «Home» կոճակը կգտնվի ոչ թե իր ավանդական տեղում, այլ սարքավորման ներքևի մասում:
Չնայած նոր սարքավորման համար կիրառվող ավելի էժան նյութերին, նոր սարքավորման կառուցվածքը հնարավորություն կտա, որպեսզի այն մրցի Apple-ի մրցակից այլ ընկերությունների ավելի էժան մոդելների հետ, որոնց թվում են՝ արդեն ոչ միայն Samsung ընկերությունը , որը պատրաստվում է գրավել ամերիկյան հսկայի հաճախորդներին:
Նման սարքավորման արժեքը դժվար թե 200 դոլարից ավելի լինի, ինչը հնարավորություն կտա, որպեսզի այն բավականին լայն տարածում գտնի: