Բանկերում տեխզննման կտրոնների դեֆիցիտ է. մամուլ
«Երեկ ավարտվեց ավտոմեքենաների 2012 թվականի գույքահարկի վճարման ժամկետը։ Բոլոր նրանք ովքեր երեկվա դրությամբ չէին վճարել գույքահարկը տեխզննման կտրոն ստանալու համար ստիպված կվճարեն նաև 2013 թվականի գույքահարկը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
Առանց այդ վճարումների վարորդները չեն կարող ստանալ տեխզննման կտրոն, իսկ դա 50 հազար դրամի տուգանք է առաջացնում։ Բայց երեկվա դրությամբ բանկերում տեխզննման կտրոնների, մեղմ ասած, դեֆիցիտ էր»: