«Սիրով կմնամ «Բարսելոնայում», եթե առաջարկեն». Ռակիտիչ
Կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:
«Ես ցանկանում եմ խաղալ այստեղ: Սիրով կմնամ «Բարսելոնայում», եթե առաջարկեն: Եթե հաջողվի երկարաձգել պայմանագիրս, շատ լավ կստացվի:
Ես շատ երջանիկ եմ այստեղ: Բոլորը գիտեն այդ մասին, այդ թվում՝ նախագահը: Ուրիշ ասելու բան չկա:
Ինչ վերաբերվում է դե Յոնգի հետ մրցակցությանը, ապա կարող եմ ասել, որ ես պարզապես ուզում եմ խաղալ: Ես հանգիստ եմ վերաբերվում նոր մարտահրավերներին, դա լրացուցիչ մոտիվացիա է ինձ համար:
Ես 30 տարեկան եմ, ես իմ կարիերայի պիկին եմ: Ուզում եմ վայելել դա և խաղը այստեղ»,- ասել է Ռակիտիչը:
Սիրարփի Աղաբաբյան