«Գիտեք, չէ՞, որ թվականից եմ աշխատում էդ նախարարությունում». Ատոմ Ջանջուղազյանը՝ միլիոնավոր պարգևավճարների մասին

«Թե ինչո՞ւ է պարգևավճարներն այսպես լայն քննարկման առարկա դարձել, դա հարցի մյուս կողմն է, բայց ի՞նչ է բովանդակությունը։ Մոտավորապես՝ 20 տարի, դեռևս 1998 թ.-ից սկսած, Ֆինանսների նախարարության սկզբից, հետո Ֆինանսների նախարարության աշխատակազմի համար պարգևատրման տող է նախատեսված եղել օրենքով։ Մի անգամ դուք, առիթ եղե՞լ է, որ նայեք էդ տողին, թե՞ ոչ։ Ոչ մեկը չի նայել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ մեկնաբանելով նախարարությունում միլիոնավոր պարգևավճարների հարցը։

Դիտարկմանը, որ մարդիկ չեն ուզում, որ նախկինում եղածը հիմա էլ լինի, և դա է աղմուկի պատճառը, Ա.Ջանջուղազյանը պատասխանեց, որ հիմա նախկինի ու ներկայի հարց չի։

«Էդ պարգևատրումը որոշակի տրամաբանությամբ բաշխվել է։ Հիմա էդ տրամաբանության մեջ եթե դուք իմ բարեկամներին եք փնտրում, ապա պիտի շատ երկար փնտրեք, որովհետև Ֆինանսների նախարարության բոլոր աշխատակիցներին կարող եք դասակարգել՝ որպես իմ բարեկամներ։ Գիտեք, չէ՞, որ թվականից եմ աշխատում էդ նախարարությունում։ Եվ ոչ բարեկամ չկա Ֆինանսների նախարարությունում թե՛ ներկա աշխատակիցների, թե՛ նախկին աշխատակիցների, թե՛ նույնիսկ նրանց, որոնք ֆիզիկապես արդեն մեր հետ չեն։ Այդ տեսակետից բոլորը մեր բարեկամներն են»,- ասաց Ա.Ջանջուղազյանը՝ հերքելով, որ ազգակցական բարեկամներ ունի նախարարությունում։

Նա ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի՝ դեկտեմբերն առանձնահատուկ է մնացած ամիսների համեմատ՝ առնվազն մի գործոնով պայմանավորված՝ դեկտեմբերին վճարվում է 2 աշխատավարձ՝ նոյեմբերի և դեկտեմբերի։ Ըստ նրա՝ առանձնահատկության երկրորդ գործոնն այն է, որ դեկտեմբերին տրվում է նաև 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ, որն օրենքով վճարվում է խնայված միջոցներից։ Ջանջուղազյանը չնշեց իր պարգևավճարի հստակ չափը, միայն ասաց, որ իր եկամուտն անցած տարվա համեմատ աճել է 10%-ով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս