Բաժիններ՝

ԵՄ իշխանությունները պլանավորում են պարզեցնել զբոսաշրջիկների համար այցագրերի ստացման կանոնները

Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով համաձայնեցրել են այցագրային օրենսգրքի ուղղումների տեքստը, որոնք դրանց հաստատման դեպքում թույլ կտան պարզեցնել կարճաժամկետ այցագրերի ստացման ընթացակարգերը, ինչպես նաեւ կդյուրացնեն ակտիվ ճանապարհորդների կյանքը: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հունիսին Եվրամիության խորհուրդը Եվրախորհրդարանի հետ բանակցություններ վարելու մանդատ էտվել այցագրային կանոններում ուղղումներ մտցնելու շուրջը, որոնք կվերաբերեն ավելի քան 100 երկրների զբոսաշրջիկների: Եվրամիության պաշտոնյաների հավաստիացմամբ՝ փոփոխությունները նախատեսում են «լավագույն պայմաններ բարեխիղճ ճանապարհորդների համար», որոնք այցագրերի ձեւակերպման «ավելի արագ եւ հստակ ընթացակարգեր կապահովեն»:

Անցյալ տարվանից քննարկվող ուղղումների համաձայն՝ այցագրի դիմումները կարելի կլինի տալ վեց ամսվա (ներկայիս երեք ամսվա փոխարեն) ընթացքում եւ ենթադրվող ուղեւորությունից 15 օր առաջ: Զբոսաշրջիկների համար գլխավոր պլյուսներից մեկը կդառնա համաձայնեցված մոտեցման ներդրումը «դրական այցագրային պատմությամբ» մշտական ճանապարհորդներին բազմակի այցագրերի տրման նկատմամբ՝ մեկից մինչեւ հինգ տարի աստիճանաբար ավելացվող ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս