«Ես ինձնից գոհ չէի». Ֆելիքս Ցոլակյանը՝ պարգևավճարների մասին

«Պարգևավճարներ միշտ էլ եղել են, այնպես չի, որ չեն եղել։ Ես, օրինակ, վերցնում եմ կոնկրետ մարզպետարանները, այն ժամանակ էլի տվել են պարգևավճարներ։ Այստեղ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նա հստակ չհիշեց՝ նախկինում ինչպես է եղել, բայց վստահեցրեց, որ այս տարի ինքն իրեն չի պարգևատրել. «Ես ինձնից գոհ չէի»։

Հարցին՝ եթե մի քանի տարի պարգևավճար չստանաք, կհրաժարվե՞ք աշխատանքից, նախարարը պատասխանեց. «Չէ, հա, պարգևավճա՞րն է հարցը»։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը և նրան, որ ԱԻ նախարարությունը չի միավորվում որևէ մեկ այլ գերատեսչության հետ, ըստ լուրերի՝ իր անձի պատճառով, Ֆ.Ցոլակյանը նշեց, որ կարող էր միավորվել, բայց նախարար լիներ նույն անձը՝ ինքը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ նախարարության դերն անգնահատելի է՝ աշխարհում տեղի ունեցող աղետների ֆոնին, և պետք է ոչ թե միավորել նախարարությունն, այլ զարգացնել այն։

 

Տեսանյութեր

Լրահոս