Հայր և որդի Արաշուկովներին կասկածում են միլիարդավոր ռուբլիների հափշտակման մեջ
Հետաքննությունը ձերբակալված սենատոր Ռաուֆ Արաշուկովին եւ նրա հորը կասկածում է հանցավոր խմբի հետ գործակցության մեջ, որն ավելի քան 10 միլիարդ ռուբլի է հափշտակել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր: Հունվարի 30-ին 32-ամյա Արաշուկովը ձերբակալվել է Դաշնության խորհրդի նիստերի դահլիճում:
ՌԴ-ի Քննչական կոմիտեն հայտնել է, որ տվյալներ ունի 2010 թվականին «Ադիգե-Խասե» երիտասարդական շարժման փոխնախագահի եւ Կարաչայ Չերքեզիայի նախագահի խորհրդականի սպանությանը սենատորի մասնակցության մասին:
«Քննչական-օպերատիվ միջոցառումներն, այդ թվում՝ ավագ եւ կրտսեր Արաշուկովների նկատմամբ, կատարվում են Հանրապետությունում եւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում ընդգրկուն կազմակերպված հանցավոր գործունեության ապաքրեականացման նպատակով, գործունեություն, որը հանգեցրել է ավելի քան 10 միլիարդ ռուբլու հափշտակման»,- ասել է աղբյուրը: