Ստեփանակերտում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները կապված են տեխնիկական վթարի հետ. տնօրեն
Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել:
Էլեկտրական հոսանքի անջատումների պատճառն իմանալու համար «Արցախպրես»-ի թղթակիցը դիմել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Խաչատրյանին:
Կայքի հարցին ի պատասխան՝ Վ. Խարատրյանն ասել է, որ անջատումները պայմանավորված են բարձրավոլտ լարման օդային էլեկտրահաղորդման գծում տեխնիկական վթարների հետ:
«Ներկայումս տեխնիկական վթարների վերացման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծեն բնակչությանը հուզող հարցը»,-նշել է պատասխանատուն: