Նազարբաևը հորդորել է նախարարներին Ղազախստանում կարված կոստյումներ հագնել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախարարներին կոչ է արել ընտրություն անել հօգուտ այն կոստյումների, որոնք կարված են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից։
«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ բերվում է արտասահմանից: Լավ, մոդայամոլ կանայք են, կան մոդայամոլ տղամարդիկ, նրանց Շանել հրամցրու եւ նման բաներ, բայց հասարակ ժողովու՞րդը: Երեկ ցուցահանդեսում երիտասարդության հանդիպմանն ինձ գերազանց կոստյումներ եւ գերազանց կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում: