
«Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման»

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական հայտարարությամբ:
Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար նրանք կօգտագործեն բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժայինը:
Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն որերորդ անգամ ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում, չնայած վարչապետ Փաշինյանի՝ Ալիեւին ուղղված կոմպլիմենտներին:
Հայկական կողմը համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարեն «ջայլամային քաղաքականություն» է վարում՝ գործնականում հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում նրա ՝ խաղաղության պատրաստ չլինելու հանգամանքը:
Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման:
Այլ տարբերակ չի կարող քննարկվել, քանի որ «քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»:
Խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը ազգային միասնական հասարակության, հզոր բանակի, ուժեղ ազգային եկեղեցու առկայությունն է:
Հ.Գ. «Qui desiderat pacem, praeparet bellum»- Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=375826823218419&id=333386077462494&__xts__[0]=68.ARA-ptcc9ObW8eEkOrcbtfQQy7h7SOXhYEqdvbAUaqsmhSeI2MDEoZWWCOkEGLCC_Koc_qeZCb6pWiP16CH9f_x88MTa9Ep_akI03Y-TabTtI3zdGBpJ3hdRC8CMbyulWGzg1i9OchqJ2b4IAdLyCPmGrsD2WsQhBQmdITGzQ-ZceuortosQ_27KOvCwBLNs1oXmPme-JMjJEu0CLorvGbf6_pYWTyWqcro8kSo2fteIxLHPphgNV_kgYF81GGhSOOAFDP1QgRcupYoVUm-4UjXYzQAJcQINpwZRtXrzOE-m0AnjegOY6N8h1r-hxF30lLrPqTExNBVdYDLuRDU&__tn__=-R