Բաժիններ՝

Կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաներ են հեռացվել

Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է Twitter-ում:

Նախարարությունում նշել են, որ պաշտոնյաները հեռացվել են 15 քաղաքների, այդ թվում՝ էր Ռիադի եւ թագավորության տնտեսական մայրաքաղաքի՝ Ջիդդայի ստորաբաժանումներից:

2017 թվականի աշնանը Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի արշավ էին սկսել, որի ընթացքում կալանավորվել էին հարյուրավոր քաղաքական գործիչներ, գործարարներ եւ թագավորական ընտանիքի անդամներ, ներառյալ խոշոր միջազգային ներդրող արքայազն Ալվալիդ բեն Թալալը: Նրանց մեծ մասը որոշ ժամանակ անց ազատ արձակվեց՝ պետությանը հանձնելով իրենց ակտիվների մի մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031