«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ ձերբակալվել է
Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ երեկ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձի եւ զինված խուլիգանություն կատարելու համար:
Երեկ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդին։
Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գեւորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին, ևս 7-ը վիրավորվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է ) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):