Փաշինյանը կազատվի՞ Դավիթ Անանյանից. արդեն թեկնածու կա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով:

Նախօրեին Անանյանի եւ խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորները իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին:

«Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանը այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով հարկային կոչվող երեւույթից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս