Լիբանանի պաշտպանության նախարարը Հայոց բանակի օրվա կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 28-ին մասնակցել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարրաֆի (Yacoub Sarraf) կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հաղրդագրության մեջ նաև նշված է. «Ընդունելությանը հաջորդեց ընթրիք, որը Լիբանանի պաշտպանության նախարարը կազմակերպել էր ի պատիվ ՀՀ դեսպանի: Ընթրիքին մասնակցում էին նաև Բեյրութում հավատարմագրված մի շարք դեսպաններ, Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելության, որի կազմում ընդգրկված է նաև հայկական զորախումբ, ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլը (Stefano Del Col):
Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին»: