Զարմացրեք ձեր հարազատներին. շատ համեղ տոմատային թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
1. Տոմատի հյութ – 1 բաժակ
2. Ալյուր – 2 բաժակ
3. Շաքարավազ – 50 գ
4. Բուսայուղ – 50 գ
5. Աղ՝ ըստ ճաշակի
6. Սոդա – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել տոմատի հյութը և շաքարավազը՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը:
2. Հետո ավելացնել բուսայուղ, 1 պտղունց աղ և չմարած սոդա:
3. Աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
4. Խմորից գնդեր ձևավորել և մի փոքր սեղմել գրտնակով:
5. Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատված տապակին, շաքարավազ շաղ տալ:
6. Թխել 10 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը